Մինչ իշխանական ներկայացուցիչները անդադար կրկնում են իրենց նախընտրական ծրագիրը, ես ուզում եմ հիշեցնել, որ մենք առաջարկում ենք 300,000 աշխատատեղ, իսկ իրենք առաջարկում են 300,000 ադրբեջանցիների ետ վերադարձ։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանը:
«Եթե իրականում այդքան թույլ չեն իրենց տեսակով, ապա իրենց փոքրիկ խմբակին առաջարկում եմ, որ հենց հիմա մտնեն եթեր և հակադարձեն Ադրբեջանի առաջնորդին։ Գիտեք չէ՞, որ չեն կարող, որովհետև թեզերը Ադրբեջանից են ստանում և զարմանալի է, որ պետական միջոցները վատնում են պարգևավճարների տեսքով և իրենց անձնական գրպաններն են լցնում:
Թալանը հո պոզով-պոչով չի լինում, այսպես է լինում, եկեք արձանագրենք, որ այս մարդիկ չեն հասկացել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու աչքերը բացվել է ու իրենց խաղը գնալով ավարտվում է»,- նշել է Մանուկյանը:










