«Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները


«Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները
Ապրիլ 20 22:54 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռիի մասնաճյուղի անդամ, Գյուլագարակ համայնքի բնակիչ Վրույր Այվազյանը «Ազատությանը» հայտնել է, որ  իր տան խուզարկության արդյունքում քննչական մարմինները տարել են իր կնոջ և մոր հեռախոսները, կրիչներ, տան համակարգիչը, ինչպես նաև գյուղատնտեսական նշումներ պարունակող մի քանի նոթատետրեր։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Լոռիում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների բնակարաններում խուզարկություններ են իրականացվել։  ՔԿ-ից հայտնել էին, որ քննչական գործողությունները կատարվում են  Լոռու մարզային քննչական վարչությունում հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Այվազյանը խոսքով՝ իրեն կասկածում են, թե մարդկանց դրդել է, որ մասնակցեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին, սակայն պնդել է, որ որևէ մեկին չի դրդել։ Ինչ վերաբերում է Ստեփանավան համայնքի մի քանի գյուղերից ավտոբուսներով հանրահավաքին մեկնած բնակիչներին, նա նշել է, որ ցանկացողները պարզապես ինքնակազմակերպվել են։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։