Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ


Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Ապրիլ 20 17:58 2026

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ, դատարանը մերժել է նրա փաստաբանների միջնորդությունը՝ կալանքը վերացնելու վերաբերյալ։

Քրեական վարույթը վերաբերում է ենթադրյալ կաշառքին։ Վարդան Ղուկասյանն, ըստ մեղադրանքի, հանդիսանալով Գյումրի համայնքի ղեկավար, նույն համայնքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած անձի՝ Հենրիկ Գասպարյանի հետ Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչության, թողտվության և այլ ապօրինի գործողության համար պահանջել է խոշոր չափերով՝ 4․000․000   ՀՀ դրամ կաշառք գումար, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է պաշտոնական կեղծիք: