Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների հսկողությամբ ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի Հայաստան ներկրված որոշ խմբաքանակ, հայտնում են ՍԱՏՄ-ից։
Ոչնչացման պատճառը, ըստ Ռուսաստանի Դաշնությունից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքների, մանկական սննդի չոր, արագ լուծվող կացնեն և կաթնաթթվային խառնուրդների խմբաքանակներում հայտնաբերված վտանգավոր տոքսիմի հնարավոր առկայության ռիսկն է։
Իրականացված վերահսկողության արդյունքում որոշում է կայացվել սահմանված կարգով ոչնչացնել մոտ 9700 կգ ընդհանուր քաշով խմբաքանակը՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։










