«Ուժեղ Հայաստան» կուսակցության երիտասարդական կառույցը տեսանյութ է հրապարակել, որտեղ նախկինում «կառավարական նվագախմբում» հանդես եկած Աղասի Ասլանյանը պատմում է, որ ներսից տեսել է ամեն ինչ, և որոշել թողնել «Վարչաբենդը» և միանալ «Ուժեղ Հայաստանին»՝ ավելի ուժեղ երկիր ունենալու համար։
«Ինչպես երկիրն է ղեկավարում, այդպես էլ՝ «Վարչաբենդը»,-ասել է նա։










