Բախվել են Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը և «Москвич»-ը․ կան վիրավորներ


Բախվել են Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը և «Москвич»-ը․ կան վիրավորներ
Ապրիլ 15 21:43 2026

Այսօր՝ ապրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

 
 

Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում, «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 62-ամյա Մարութ Ս․-ի վարած «Москвич» մակնիշի և Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող, Երևանի բնակիչ 68-ամյա Գուրգեն Ս․-ի վարած «ГАЗель» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մարութ Ս․-ն և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, իսկ «ГАЗель»-ում եղել են 12 ուղևորներ, որոնց շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: