Գոշ Հակոբյանի նոր՝ «Զոնտիկ» ֆիլմի պրեմիերան կայացավ ապրիլի 9-ին, բայց այն արդեն ռեկորդ է սահմանել հայկական կինովարձույթում: Ռեժիսորը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել է, որ առաջին weekend-ի տվյալներով ֆիլմը տոմսերի վաճառքի ռեկորդ է գրանցել` վերջին 15 տարվա բոլոր հայկական ֆիլմերի համեմատ։
«Զոնտիկ» ֆիլմի սյուժեն կենտրոնացած է 1977 թ-ին Սովետական Երևանի Կենտրոնական բանկի հայտնի կողոպուտի և դրա հեղինակների շուրջ։ Գլխավոր հերոսներին մարմնավորում են Սոս Ջանիբեկյանը, Մոսո Կարապետյանը, Իշխան Ղարիբյանը, Շանթ Հովհաննիսյանը, Արուսիկ Գրիգորյանը, Սաշ Սուքիասյանը, Հարություն Սարգսյանը և ֆիլմասերներին ծանոթ այլ դեմքեր։ Սցենարիստներ՝ Մարիամ Մանո, Արփի Ստեփանյան։ Գլխավոր պրոդյուսեր՝ Գոշ Հակոբյան, պրոդյուսեր՝ Սոֆիյա Ղուլյան։










