Վթարի է ենթարկվել Ոստիկանության գվարդիայի ավտոբուսը, կա 1 զոհ, 12 տուժած


Վթարի է ենթարկվել Ոստիկանության գվարդիայի ավտոբուսը, կա 1 զոհ, 12 տուժած
Ապրիլ 11 10:27 2026

Ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենան։

Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։