Երեկ կայացած Արամ MP3-ի ծննդյան շքեղ խնջույքը շարունակում է մնալ սոցիալական հարթակների ուշադրության կենտրոնում։
Երգչի հայտնի ընկերները ողջ գիշեր ակտիվորեն կիսվել են տոնական վառ կադրերով, սակայն համացանցի օգտատերերի ուշադրությունը գրավել է հատկապես մեկ տեսանյութ։
Ինստագրամյան հրապարակումների շարքում առանձնացել են դերասան Ռոբերտ Մարտիրոսյանը և խորհրդավոր աղջկա հետ պարը։
Նրանք ֆիքսվել են տեսախցիկների կողմից այն պահին, երբ հոբելյարի ամենասիրված հիթերից մեկի՝ «Կուզես» երգի հնչյունների ներքո, ջերմ գրկախառնված պարում էին։
Օգտատերերը կասկածում են, որ հնարավոր է նոր ընտրյալ ունի, շտապելով մեկնաբանել տեսանյութը՝ նշելով, որ Ռոբերտն ու իր հավանական ընտրյալը հիանալի և ներդաշնակ տեսք ունեն միասին։
Հիշեցնենք, որ Արամ MP3-ի 42-ամյակին ներկա էին շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ, և երեկոն լի է եղել ոչ միայն պարային ռիթմերով, այլև նմանատիպ անմիջական դրվագներով։










