Ալեքսանդր Խաչատրյանը խոսել է կնոջից բաժանվելու և իր նոր սիրելիի մասին


Ալեքսանդր Խաչատրյանը խոսել է կնոջից բաժանվելու և իր նոր սիրելիի մասին
Ապրիլ 8 15:17 2026

Հայկական շոուբիզնեսի ամենաքննարկվող թեմաներից մեկն այսօր դերասան Ալեքսանդր Խաչատրյանի անձնական կյանքն է։

 

Տարիներ շարունակ օրինակելի համարվող զույգի՝ Ալեքսանդր Խաչատրյանի և Ալիս Կապլանջյանի ամուսնալուծության լուրը մեծ արձագանք էր գտել հանրության շրջանում:

 

«LIFEROOM» հաղորդման շրջանակներում դերասանն առաջին անգամ բացահայտ խոսել է ստեղծված իրավիճակի մասին։ Նա մասնավորապես նշել է՝ բաժանման որոշումը կապված չի եղել երրորդ անձի կամ նոր հարաբերությունների հետ։ Նոր սիրելին հայտնվել է դերասանի կյանքում միայն այն բանից հետո, երբ նախկին հարաբերություններն արդեն վերջնականապես ավարտված են եղել։ Չնայած դերասանի պարզաբանումներին, հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել նրա նոր, երիտասարդ ընտրյալը։

 

Oragir News-ն ուսումնասիրել է դերասանի ինստագրամյան էջը, որտեղ զույգն արդեն հասցրել է կիսվել համատեղ լուսանկարներով։

 

Զույգի հրապարակած կադրերը փաստում են, որ նրանք այլևս չեն թաքցնում իրենց հարաբերությունները և վայելում են միմյանց ընկերակցությունը։

 

Այս պահին դերասանը նախընտրում է չծավալվել նոր հարաբերությունների մանրամասների շուրջ՝ սահմանափակվելով միայն համատեղ ջերմ լուսանկարներով։