Մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից. մեր ինքնությունը մեր պետությունն է. Նիկոլ Փաշինյան


Մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից. մեր ինքնությունը մեր պետությունն է. Նիկոլ Փաշինյան
Մարտ 25 23:33 2026

Հայրենասիրության այն մոդելը, որով մենք, ես՝ ինքս, ուրիշի վրա չեմ գցում, որով ապրում էինք, այդ հայրենասիրության մոդելը Խորհրդային միության Կոմունիստական կուսակցությունն է ստեղծել և Իոսիֆ Ստալինն ասել է՝ հայ ժողովուրդ, դուք պետք է այսպիսին լինեք: Այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Մենք վերադառնում ենք մեր ինքնությանը, որը կապվում է մեր պետության հետ: Մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից: Մենք պետք է սա պարզ հասկանանք և սրա մասին է խոսքը: Մեր ինքնությունը մեր պետությունն է և իրական Հայաստանի գաղափարախոսությունների ժամանակ, ամեն անգամ հատուկ անդրադարձ եմ կատարում դրան»,-նշեց նա: