2018 թվականին օտարերկրյա դեսպանները ցանկանում էին միջնորդել իմ ու Կառավարության միջև՝ ճգնաժամից դուրս գալու համար, ասացի՝ գնացեք, կպեք ձեր գործերին. Փաշինյան


2018 թվականին օտարերկրյա դեսպանները ցանկանում էին միջնորդել իմ ու Կառավարության միջև՝ ճգնաժամից դուրս գալու համար, ասացի՝ գնացեք, կպեք ձեր գործերին. Փաշինյան
Մարտ 25 20:28 2026

2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել ի հեճուկս բոլորի, և դրան կա ապացույց: Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

«2018 թվականի հեղափոխության ժամանակ՝ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները ինձ հրավիրեցին «Մարիոթ» հյուրանոցում հանդիպման, ասեցի՝ դեսպաններ են, հրավիրում են հանդիպման, գնամ: Գնացի, ասացին, որ ուզում են միջնորդեն իմ ու Կառավարության միջև՝ այս ճգնաժամից դուրս գալ:

 

Ես ասացի, որ շնորհակալություն, Հայաստանում ճգնաժամ չկա, և եթե դուք ուզում եք միջնորդեք մեր և իշխանության միջև, իշխանությունը ժողովրդի ձեռքն է, մյուս կողմ չկա, որ դուք միջնորդելու հնարավորություն ունենաք, ցտեսություն, գնացեք զբաղվեք՝ կպեք ձեր գործերին, իրենք էլ գնացին, կպան իրենց գործերին, Հայաստանի ժովովուրդն էլ իր գործը արեց՝ մեր առաջնորդությամբ, օգնությամբ, աջակցությամբ: Ասում են՝ Սորոսը կազմակերպեց, Սորոսը ձեզ է կազմակերպել, դա դուք եք, որ Սորոսի նման երաշխավոր եք փնտրում, որ հորթի նման գլուխներդ տանեք, մտցնեք պարանի մեջ, որովհետև կյանքում մի կորպեկ ինքնուրույն փող չեք աշխատել»,- նշել է նա: