Միայն իմ պաշտոնավարման ժամանակ սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման համար 5,4 անգամ ավելի շատ գումար է ծախսվել, քան 1998-2018 թվականներին՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով բանակի սպառազինության մասին տվյալներ:
Նախարարը շեշտեց, որ ինքը խոսում է միայն սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման մասին, դեռ չի նշում բանակի բարոփոխումների, զինվորական աշխատավարձերի, կապիտալ ծախսերի մասին:
«Հարգելի գործընկերներ, ձեզ հուշող նամակագիրներին, թվերին նայեք և ձեզ հարց տվեք: Ինչո՞վ էիք զբաղված, ինչո՞վ եք զբաղվում հիմա, ձեններդ կտրե՛ք, տեղներդ նստե՛ք: Այնպես որ, հավաքեք ձեր աղյուսակները և զբաղվեք այլ գործով»,-Աժ ամբիոնից ընդդիմադիր գործիչներին դիմեց պաշտպանության նախարարը:










