Մայր Աթոռը շարունակելու է անհրաժեշտ աջակցություն և մշտական հոգածություն ցուցաբերել հանուն հայրենիքի պայքարում իրենց առողջությունը նվիրաբերած հայորդիներին. Վեհափառ


Մայր Աթոռը շարունակելու է անհրաժեշտ աջակցություն և մշտական հոգածություն ցուցաբերել հանուն հայրենիքի պայքարում իրենց առողջությունը նվիրաբերած հայորդիներին. Վեհափառ
Մարտ 25 17:06 2026

Մարտի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախյան առաջին պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած Արտաշես Ամիրյանին, ով Նորին Սրբության հոգածությամբ մեկնել էր Հնդկաստան՝ ստանալու անհրաժեշտ բուժումն ու պրոթեզավորումը։

Հանդիպմանն Արտաշես Ամիրյանն իր երախտագիտությունն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին ցուցաբերած աջակցության համար՝ տեղեկացնելով բուժման արդյունավետ ընթացքի և Հնդկաստանում խնամատար կեցության մասին։

Այնուհետև Նորին Սրբությունն իր օրհնությունն է բերել Արտաշես Ամիրյանին՝ գոհունակությամբ արձանագրելով, որ բուժական այս խնամքով կբարելավվի վերջինիս կենսագործունեությունը։

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակելու է անհրաժեշտ աջակցություն և մշտական հոգածություն ցուցաբերել հանուն հայրենիքի պայքարում իրենց առողջությունը նվիրաբերած հայորդիներին՝ զորակցելով նրանց և նրանց ընտանիքներին։