ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի այսօրվա տեսանյութին։
«Նախագահն ասաց ակնհայտ մի բան՝ սոցցանցերում տարօրինակությունները միշտ շատ դիտում են հավաքում՝ չկապելով դա որևէ անձի հետ։ Բայց Փաշինյանը ինչ-որ պատճառով դա ցավագին ընդունեց։
Հա՛նգստացիր, թո՛ւյլ տղա, զռալու գործում մրցակից չունես։
Գարուն է, սրացումները կարող են արտահայտվել գոռգոռալու, աման-չամանը փշրելու, շորերը ճղելու, զռալու և այլ ձևերով։ Դա կշարունակվի մինչև հունիսի 8-ի առավոտ, երբ փոստատարը գժանոցի պավեստկեն բերի»,- ասվում է հաղորդագրությունում։










