Այս պահին պատերազմի հավանականությունը հավասար է զրոյի․ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Աժ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ հիմա պատերազմի հավանականությունը հավասար է զրոյի, որովհետև ՀՀ-ն վարում է այն քաղաքականությունը, որն այժմ վարում է:
«Եթե ընդդիմությունը գա իշխանության ու վարի այն քաղաքականությունը, որի մասին հայտարարում է, դա բերելու է ակնհայտ և 100 տոկոսանոց պատերազմի․ ի՞նչն է այստեղ սպառնալիք: Իրենք բացահայտ ասում են, որ համաձայն չեն այս խաղաղության պարամետրերի հետ և ասում են, որ ամեն ինչ վերանայելու են, որը բերելու է պատերազմի»,- մատնանաշեց Ռուբինյանը:
Իշխող ուժի ներկայացուցիչը հայտարարեց, եթե ընդդիմությունը գա իշխանության և վերանայի խաղաղության պայմանագիրը, Թրիփփի նախագիծը, Օգոստոսի 8-ի վաշինգոտնյան համաձայնագիրը, սահմանազատման գործընթացը, ինչպես նաև շարունակի Ղարաբաղյան հակամարտության մասին խոսակցությունները, բերելու է պատերազմի:
«Այն երաշխավորին, որին ցանկանում է ներմուծել Ռոբերտ Քոչարյանը, երաշխավորում էր Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորն էր, այ էդ երաշխավորի թողտվությամբ Ղարաբաղում տեղի է ունեցել էթնիկ զտում: Քոչարյանի ուզածն այն է, որ նույն երաշխավորի հայացքի ներքո, այնպես, ինչպես լուծարեցին ԼՂՀ-ն, այդպես էլ լուծարեն ՀՀ-ն»,-ընդգծեց նա:
Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ արդեն 2 տարի է՝ սահմանին հակառակորդի կրակոցից զոհ չկա:










