Բախվել են «Mercedes»-ը և «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ


Բախվել են «Mercedes»-ը և «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ
Մարտ 25 14:10 2026

Այսօր՝ մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում Նոր Հաճն-Աբովյան ավտոճանապարհի Արզնու խճուղում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

 

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Mercedes»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։