Սեբաստիա փողոցում բախվել են «Opel Astra»-ն, «BMW X1»-ը և «Mazda CX-5»-ը. Կան վիրավորներ


Սեբաստիա փողոցում բախվել են «Opel Astra»-ն, «BMW X1»-ը և «Mazda CX-5»-ը. Կան վիրավորներ
Մարտ 21 19:03 2026

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Նարեկ Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի, Երևանի բնակիչներ 43-ամյա Մեսրոպ Ղ․-ի վարած «BMW X1» մակնիշի և 34-ամյա Մելքոն Չ․-ի վարած «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է կանաչ խոտածածկի վրա։

Shamshyan.com-ից հայտնում են, որ վթարի հետևանքով վարորդներից Մելքոն Չ․-ն և նրա 3 ուղևորները տեղափոխվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի,  գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևանի քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։