Ալեն Սիմոնյա՞նն է արգելել նշանածին սերիալներում նկարահանվել


Ալեն Սիմոնյա՞նն է արգելել նշանածին սերիալներում նկարահանվել
Մարտ 14 18:43 2026

Դերասանուհի Անելա Գուբրյանը, որ վերջերս նշանվեց  ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի հետ, հիմա քիչ է սերիալներում նկարահանվում։ Tete A Tete հաղորդման հեղինակ  Մհեր Բաղդասարյանը Սիմոնյանից հետաքրքրվել է՝ արդյոք նա որևէ կերպ խոչընդոտո՞ւմ է  նրան նկարահանվել։

«Ես ուզում եմ, որ եթե ինչ-որ մեկը ինչ-որ բանով է զբաղվում, զբաղվի որակյալ բաներով։ Ես միշտ ընտրությունը թողել եմ իրեն և թողնում եմ իրեն։ Բացի ինչ-որ պահից նաև ինքը այդ որոշումը կայացրեց։ Բայց ես ուրախ եմ լինում, որ նա ինչ-որ տեղ երևում է»,-ասել է Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ օրինակ, օրեր առաջ նա որպես մոդել մասնակցել է նորաձևության մրցույթին, ինքը շատ է ուրախանում, հպարտանում, երբ նա տարբեր կերպարներում է հանդես գալիս։

Նա նշել է, եթե Անելային ֆիլմում նկարահանվելու առաջարկ լինի, ինքը դեմ չի լինի, նաև գաղտնիք է բացահայտել. Նշանածը նկարահանվել է երգի տեսահոլովակում։