Օրերս տեղի է ունեցել «Սուպեր Սաքո և ընկերներ» համերգը, որի ընթացքում ելույթ են ունեցել մի շարք արտիստներ՝ Սուպեր Սաքոն, Արկադի Դումիկյանը և Արմենչիկը։
Համերգին Սաքոյին աջակցելու էին եկել նաև նրա սիրելին՝ Հրուշը, և պրոդյուսեր Լիլիթը։
Առանձնահատուկ ուշադրություն է գրավել Սուպեր Սաքոյի հագուստը, որի ոճային լուծումը նրա սիրելի Հրուշի մտահաղացումն է։ Հագուստը «Who Decides War» բրենդի էքսկլյուզիվ հավաքածուից է, որը հայտնի է բարդ դետալներով, վիտրաժային ասեղնագործություններով և բյուրեղապատ դիզայնով։ Ըստ աղբյուրների՝ բաճկոնի արժեքը տատանվում է մոտ 1500–3500 դոլարի սահմաններում, ջինսե տաբատինը՝ 800–1800 դոլար, իսկ կոշիկներինը՝ 900–1300 դոլար։

Նկարում երևացող կոշիկները նման են «Քրիստիան Լուբուտեն» (Christian Louboutin) բրենդի մոդելներին։ Յուրահատուկ ոճով էր հանդես եկել նաև Սաքոյի պրոդյուսեր Լիլիթը, որը մշտապես առանձնանում է իր արտահայտիչ հագուստով։











