Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության երկրորդ օրը Դավիթ Մարգարյանը բերում է Հայաստանի 2-րդ մեդալը
«70 կգ քաշային Մարգարյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 5-2 հաշվով հաղթեց Գերմանիան ներկայացնող Մարցել Վագինին ու դարձավ 3-րդ մրցանակակիր։
65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում ՎԵՐՋԻՆ վայրկյանին տանուլ տվեց գրեթե հաղթած գոտեմարտը։
Մ-23 տարեկանների ԵԱ մրցումային 2-րդ օրվա ամփոփում:
57 կգ Արման Հարությունյան-Բրոնզե մեդալակիր
61 կգ Լևիկ Միքայելյան-ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է
65 կգ Արման Մուսիկյան-Առանց մեդալի
70 կգ Դավիթ Մարգարյան-Բրոնզե մեդալակիր
74 կգ Գրիգոր Չոլակյան-Առանց մեդալի
86 կգ Ռազմիկ Եփրեմյան-Առանց մեդալի
92 կգ Կնյազ Իբոյան-11.03-ին կանցկացնի սփոփիչ գոտեմարտ
125 Խաչատուր Խաչատրյան-11.03-ին կանցկացնի սփոփիչ գոտեմարտ»,- հայտնում է ֆեդերացիան։










