Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մոդել, «Միսս Տիեզերք Արմենիա» Մոնիկա Գրիգորյանը բալիկի է սպասում: Երեկ Մոնիկան և ամուսնինը պարզել են առաջնեկի սեռը: Զույգը որդի է ունենալու:
Գեղեցիկ արարողությունից Մոնիկան տեսանյութ է հրապարակել և կից գրել. «Անհամբեր սպասում ենք քեզ»:
Նշենք, որ մոդելն ամուսնացել է նախորդ տարվա հուլիսին, ինչից հետո ամուսնու հետ մեկնել է մեղրամսի Թաիլանդ:










