ՀԹՖ նախագահ Վարդան Զաքարյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի սպորտի նախարարի առաջին տեղակալի ու թենիսի ֆեդերացիայի նախագահի հետ
Երկօրյա այցով Վրաստան ժամանած Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի սպորտի նախարարի առաջին տեղակալ Իրակլի Մեձմարիաշվիլիի, Վրաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Մետրեվելիի հետ, տեղեկացնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան։
Կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի թենիսի ֆեդերացիաների միջև ապագա համագործակցության և համատեղ մարզումային գործընթացների կազմակերպման հարցերը։ Անդրադարձ է եղել նաև Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի փակ կորտերում վրացի թենիսիստների ուսումնամարզական հավաքների անցկացման թեմային։










