Ադելիա Պետրոսյանն Իտալիայի օլիմպիական խաղերում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը


Ադելիա Պետրոսյանն Իտալիայի օլիմպիական խաղերում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը
Փետրվար 20 10:40 2026

Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանն Իտալիայի օլիմպիական խաղերում վաստակեց 214,53 միավոր և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Նա ազատ ծրագրում ելույթ ունեցավ «Nocturne No. 1 in D Minor» և «Yo soy María» ստեղծագործությունների ներքո։

 

Ոսկե մեդալի արժանացավ ամերիկուհի Ալիսա Լյուն՝ վաստակելով 226,79 միավոր: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրին Ճապոնիայի ներկայացուցիչներ Կաորի Սակամոտոն և Ամի Նակաին: