ՔՊ թիմում հերթական դժգոհությունն է առաջացել. ինչպես են ընտրվել ներկուսակցական ընտրությունների հանձնաժողովի անդամները. «Ժողովուրդ»


ՔՊ թիմում հերթական դժգոհությունն է առաջացել. ինչպես են ընտրվել ներկուսակցական ընտրությունների հանձնաժողովի անդամները. «Ժողովուրդ»
Փետրվար 18 09:41 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ թիմում դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին փուլի ընտրությունների հանձնաժողովը ղեկավարել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, իսկ քարտուղարը եղել է ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։

 

Բանն այն է, որ թե՛ Արշակյանը, թե՛ Պողոսյանը հրաժարվել են ընդգրկվել 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում։ Այսինքն՝ փակել են իրենց կյանքում խորհրդարանական էջը։

 

ՔՊ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ, հարց է բարձրացվել՝ ինչո՞ւ է նման պատասխանատու գործընթացը վստահվել այն գործիչներին, ովքեր արդեն իսկ որոշել են հեռանալ խորհրդարանական կյանքից։

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արշակյանի և Պողոսյանի թեկնածությունները հաստատվել են ՔՊ վարչության կողմից, և նախաձեռնությունը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանինը, քանի որ նա համարել է, որ Արշակյանն ու Պողոսյանը օբյեկտիվ կլինեն, անձնական շահ չեն ունենա։ ՔՊ վարչությունն էլ քվեարկել է առաջարկի օգտին՝ հանձնելով նրանց այդ կարևոր պատասխանատվությունը։

 

 

Ի դեպ, նշենք, որ մարտի 27-ին և 28-ին կայանալիք ՔՊ նախընտրական ցուցակի առաջին 50 համարների ընտրությունները ևս Արշակյանն ու Պողոսյանն են ղեկավարելու»։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 18․ 02․ 26