«Ես միանշանակ համոզված եմ ու գիտեմ, որ սեր կար, ծնողներս իրար շատ սիրում էին, ուղղակի երևի չէր ստացվել, կամ գուցե ինչ-որ բաներ կային, որ մենք տեղյակ չէինք: Ինձ համար դա մեծ ցավ էր, ես հորս էլ, մորս էլ շատ էի սիրում, ու 10-11 տարեկան երեխա էի, տեսնում էի, որ իրենց մոտ հարթ չէր: Հայրս ավելի շուտ մահացավ, ուղիղ 12 տարի հետո նույն օրը, նույն ժամին մայրս մահացավ:
Հեռախոսիս մեջ մինչև հիմա մայրիկիս համարը կա գրված, միակ երազանքս է, որ զանգ ստանամ ու գրված լինի՝ մամա»,- HerMine Dialog-ի եթերում՝ խոսելով ծնողների բաժամնան մասին, պատմել է երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանը:










