Հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայի 2026/27 խաղարկությունում


Հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայի 2026/27 խաղարկությունում
Փետրվար 12 23:00 2026

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի վիճակահանությունը։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընդգրկվել է C լիգայի 2-րդ խմբում, որտեղ ուժերը կչափի հետևյալ հավաքականների հետ՝

Չեռնոգորիա

​Կիպրոս
​Լատվիա կամ Ջիբրալթար (այս զույգի հաղթողը)

 

Ազգերի լիգայի 2026/27 խաղարկության խմբային փուլի հանդիպումները կկայանան 2026 թվականի աշնանը։ Մրցաշարի եզրափակիչ փուլը նախատեսված է 2027 թվականի հունիսին։