Արդարադատությունը, ի վերջո, հաղթելու է. Մկրտիչ Սրբազանն ուժեղ է ու արժանապատիվ


Արդարադատությունը, ի վերջո, հաղթելու է. Մկրտիչ Սրբազանն ուժեղ է ու արժանապատիվ
Փետրվար 12 16:04 2026

Դատարանն այսօր որոշում կայացրեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը վերացնել և որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը:

Մկրտիչ Սրբազանի փաստաբան Ռոման Ահարոնյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ  դատարանի որոշումը դեռ չեն ստացել, սակայն դատարանը հայտարարել է Սրբազանի նկատմամբ կիրառված սահմանափակումների մասին։

Սրբազան Հոր փաստաբանը վստահ է՝ արդարադատությունը, ի վերջո, հաղթելու է։

«Այլընտրանք պարզապես չկա»,- նշեց նա։

Հետաքրքրվեցինք Սրբազան Հոր դիրքորոշման մասին՝ սպասելի՞ էր այս որոշումը, փաստաբանն արձագանքեց. «Սրբազան Հայրն ուժեղ է ու արժանապատիվ»։

Մկրտիչ Սրբազանը կալանքի տակ է հոկետմբերի 16-ից։ Նա մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:

Սրբազանն այս մեղադրանքները չի ընդունում։