Սերժը պետության և ազգի մարդ է, իսկ ով ես դու՝ Նիկոլ Փաշինյան. Արմեն Աշոտյան


Սերժը պետության և ազգի մարդ է, իսկ ով ես դու՝ Նիկոլ Փաշինյան. Արմեն Աշոտյան
Փետրվար 11 23:31 2026

«Սերժ Սարգսյանը ԵՄ-ի հետ ստորագրված համապարփակ և ընդլայնված  համաձայնագրում տվել է իր համաձայնությունն առ յան, որ մի օր Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի, բայց խոսքը չի գնում 2036 կամ 2046 թթ մասին»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, որ այսօր ԱԺ-ում Փաշինյանը ուղղակի և անուղղակի մեղադրում էր Սերժ Սարգսյանին Մեծամորի ատոմակայանը փակելու ժամկետայնության մեջ՝ ասելով թե ՀՀ երրորդ նախագահը պարտավորություն է ստանձնել փակել Մեծամորի ատոմակայանը ԵՄ-ի հետ կնքած ՍԵՊԱ-ի համաձայնագրով, թե փակման ժամկետը մինչև 36 թվականն է և նրանք բանակցում են, որ փակումը լինի 46 թվականին։

Աշոտյանը նշեց, որ ատոմակայանն ունի ժամկետ և քանի որ այն կառուցվել է խորհրդային միության ժամանակ՝ 70-ականներին, այդ ժամկետը սարերի հետևում չէ։

Ըստ Աշոտյանի, այդ համաձայնագրում ասվում է, որ ատոմակայանն իր պիտանելիության ժամկետը սպառելով, անվտանգության բոլոր նորմերը պահպանելով հանդերձ վտանգավոր դառնալու պահին պետք է փակվի։

«Սա բոլորիս անվտանգության, առողջության, կյանքի, Հայաստանի և մերձավոր տարածաշրջանի ապագայի հարցն է; Քո պոպուլիզմն այն մակարդակի է հասել, որ դու խաղեր ես տալիս նույնիսկ միջուկային էներգետիկայի մակարդակում»,- ասաց Աշոտյանը։

 Նա հարցրեց, թե ինչու Նիկոլը այդ դեպքում չի իրականացնում ՍԵՊԱ-ի մյուս դրույթները, մասնավորապես՝ դեպի Եվրոպա գործընթացները, կամ Արցախի ինքնորոշման մասին դրույթը;

 «Սակայն փաթաթել այդ անխուսափելի երևույթը Սերժ Սարգսյանի վրա, առնվազն հերթական անբարոյակլանությունն է, որովհետև Սերժը, ի տարբերություն քեզ, պետականամետ, հայրենասեր և ազգային գործիչ  ու մարդ է, ով հասկանում է, որ  ատոմային էներգետիկայի հարցերում գոնե հաստատ չի կարելի խաղալ ժողովրդի հույզերի և հույսերի վրա։ Չի կարելի վաճառել տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը։ Սերժը պետության և ազգի մարդ է, իսկ ով ես դու՝ Նիկոլ Փաշինյան։ Այս հարցն իհարկե ՍԵՊԱ-ն չի արձանագրում, այդ հարցի պատասխանը արձանագրվելու է Հայ ժողովրդի պատմության դասագրքերում։