«Քեզանից հետո» և «Բախում» հեռուստասերիալներից առավել հայտնի դարձած Խաչատուր Հունանյանը ամիսներ առաջ իր սոցիալական էջերում հայտնեց, որ իր մոտ ախտորոշվել է ագրեսիվ քաղցկեղ։
Դերասանը ԱՄՆ-ից մեկնել էր Գերմանիա բուժման կուրս անցնելու նպատակով, դե իսկ բարեխիղճ մարդիկ իրենց հանգանակություններով փորձում են օգնել սիրված դերասանին։
Խաչատուր Հունանյանը ժամեր առաջ նոր հոլովակ է հրապարակել ու պատմել այն մասին, որ կրկին մեկնել է Գերմանիա նոր հետազոտություն անցնելու համար։










