ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․
«CNN անդրադարձել է սոցիալական ցանցում ԱՄՆ փոխնախագահի պաշտոնական էջից Ծիծառնակաբերդի հուշահամալիր այցելելու վերաբերյալ հրապարակման հեռացմանը։
CNN մեջ է բերել այս դեպքի առթիվ ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի գնահատականը, որը հրապարակումը հեռացնելը մեկնաբանել է որպես «ժխտողական գործողություն»։
Հայ Դատի գրասենյակը պարբերականին հիշեցրել է, որ Հայոց Ցեղասպանությունը ճանաչվել է բոլոր 50 նահանգների, ԱՄՆ Կոնգրեսի, Սպիտակ տան և ՆԱՏՕ֊ում ԱՄՆ տասնյակից ավելի դաշնակիցների կողմի։
Ես սրան միայն հավելեմ, որ պատկերացրեք, որևէ պաշտոնյա հարգի Հոլոքոստի զոհերի հիշատակը, հրապարակի այդ մասին, հետո այդ հրապարակումը հեռացնի իր էջից»։











