Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրեց՝ որոնք են Ռուսաստանի հետ հարաբերությունների իրենց «ռազմավարական պատկերացումները».
«Մենք բոլոր տեղերում, մեր բոլոր գործընկերների հետ կիսում ենք հետևյալ միտքը, որ
Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա և չի լինելու մեր օրակարգում, դա բացառված է։ Որևէ մեկը մեզ չի կարողանալու (եթե նույնիսկ փորձի, մինչև հիմա փորձեր չեն եղել) ներքաշել Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ»,- ասաց նա։
Վստահեցրեց նաև, թե Ռուսաստանի գործընկերներին էլ ասում են, որ նրանց հետ վիճաբանելու մտադրություն չունեն .
«Որովհետև մենք գնահատում ենք այն հարաբերությունները, որոնք ունենք»,- ասաց Փաշինյանը։
Նա հավելեց՝ ջեր հարաբերությունների մեջ է Ռուսաստանի ղեկավարության հետ.
«Հարաբերությունների անձնական մակարդակը նույնպես պակաս կարևոր չէ. ես շատ ուղիղ և ջերմ հարաբերություններ ունեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ՌԴ կառավարության ղեկավար Մխայիլ Միշուստինի հետ։ Սա մեր ռազմավարությունն է, մենք երբեք չենք գործելու ՌԴ դեմ»։
Փաշինյանը հայտարարեց նաև, թե այս ամենով հանդերձ՝ իրենք գործելու ենք ՀՀ շահերին համապատասխան, և այստեղ է, որ Ռուսաստանի հետ «խնդիրներ ու հատումներ կարող են առաջանալ»։










