Վենսի թիմը բացատրել է՝ ինչու է ջնջվել Ծիծեռնակաբերդ այցելելու մասին գրառումը


Վենսի թիմը բացատրել է՝ ինչու է ջնջվել Ծիծեռնակաբերդ այցելելու մասին գրառումը
Փետրվար 10 23:37 2026

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի մասին հրապարակումը սխալմամբ է տեղադրվել X սոցիալական ցանցինրա էջում: Նման բացատրություն է տվել Վենսի աշխատակազմի ներկայացուցիչը Սպիտակ տան լրագրողներին, գրում Է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ Վենսի X-ի պաշտոնական էջումհրապարակվել էր գրառում ԱՄՆ փոխնախագահի և նրա տիկնոջ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության մասին, մի քանի ժամ անց հրապարակումը հեռացվել էր: «Այդ օգտահաշիվը վարում են աշխատակիցները, որոնք առաջին հերթին պատասխանատու են փոխնախագահի գործունեության լուսանկարների և տեսագրությունների հրապարակման համար»,-հայտարարել է նա: Ի դեպ, ԱՄՆ փոխնախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում. «Թող Ամերիկան և Հայաստանը միասին աշխատեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի համար»: Պաշտոնական անձանցից ոչ մեկը Վենսին չի ուղեկցել բուն արարողության ժամանակ։