Խաղшմոլություն, սպառնшլիքներ, կյանքիս վերջ դնելու մտքեր… Բլոգեր Ռաֆոն՝ ծանր փուլի մասին


Խաղшմոլություն, սպառնшլիքներ, կյանքիս վերջ դնելու մտքեր… Բլոգեր Ռաֆոն՝ ծանր փուլի մասին
Փետրվար 9 23:44 2026

StarNews-ը հետևել է LifeRoom հաղորդման նոր թողարկմանը, որի շրջանակներում բլոգեր Haydalek-ը, ով շատերին հայտնի է իր հումորային նախագծերով, հանդես է եկել սկանդալային և անկեղծ խոստովանությամբ: Ռաֆոն առաջին անգամ մանրամասն պատմել է իր կյանքի ամենածանր փուլի՝ խաղամոլության և դրա հետևանքով առաջացած ֆինանսական ու հոգեբանական ճգնաժամի մասին: Հարցազրույցի ընթացքում բլոգերը խոստովանել է, որ խաղադրույքների պատճառով հայտնվել էր մի իրավիճակում, երբ կորցրել էր ոչ միայն մեծ գումարներ, այլև ամենակարևորը՝ շատ մտերիմների վստահությունը, ինչն իր համար ամենացավալի կորուստն էր:


Խոսելով այդ ծանր վիճակից դուրս գալու փորձերի մասին՝ Ռաֆոն նշել է, որ իր համար ամենադժվար ու բեկումնային պահը եղել է հարազատներին ողջ ճշմարտությունը պատմելը: Նա պատմել է, թե ինչպես է հայրը փորձել ամեն կերպ աջակցել ու փրկել իրեն. նրանք միասին գնում էին գովազդային պատվերների ու նկարահանումների, որպեսզի Ռաֆոն կարողանա աշխատել, գումար վաստակել և աստիճանաբար հարթել ստեղծված խնդիրները: Հոր հետ համատեղ աշխատանքը և գովազդների վրա կենտրոնանալը նրա համար եղել են այն հիմնական միջոցը, որի շնորհիվ փորձել է վերականգնել կյանքի բնականոն հունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։