«Հայրենիք» կուսակցությունը Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հիմնահարցերի վերաբերյալ քննարկում է կազմակերպել։
«ՀՀ-ում մեկ տարի առաջ ստեղծվեց «Ոչ օլիմպիական մարզաձևերի» միություն, որի նպատակը ոչ օլիմպիական կառույցների համախմբումն էր։ ՀՀ-ում սպորտի 100-ից ավելի կառույցներ կան, որոնք ոչ օլիմպիական են և ունենք շատ ֆեդերացիաներ, որոնք ոչ պաշտոնական ներկայացուցիչներ են հանդիսանում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միության նախագահ Գառնիկ Հայրապետյանը։
Նա նշեց, որ մեր երկրում շատ ֆեդերացիաներ կան, որոնք ընդամենը 2-3 մարզիչ ունեն. «Մենք համագործակցության հուշագիր ենք ստորագրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ, որպեսզի կարողանանք այս ամենը կյանքի կոչել։ Եթե 30 տարուց ավելի ոչ օլիմպիական մարզաձևերն անուշադրության էին մատնված, այսօր արդեն ուշադրության կիզակետում են»։










