Մարտին կլինի նոր Սահմանադրության տեքստը, որը հրապարակային կլինի. Սրբուհի Գալյան (Տեսանյութ)


Մարտին կլինի նոր Սահմանադրության տեքստը, որը հրապարակային կլինի. Սրբուհի Գալյան (Տեսանյութ)
Փետրվար 4 12:59 2026

Մարտին կլինի նոր Սահմանադրության տեքստը, որը հրապարակային կլինի, այս մասին 2024 թվականի գործունեության ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Տեքստը պատրաստ կլինի այս տարի՝ մարտ ամսին: Եվ մենք արդեն պետք է սկսեն մեր իրազեկման արշավը, որովհետև կան բազմաթիվ հարցեր, որոնք քննարկվել են և ընդունվել են սահմանադրական խորհրդի կողմից:  Մենք պարտականություն ունենք հանրության հետ կոմունիկացնելու այդ հարցերը, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն, թե ինչի մասին է խոսքը»,- նշեց նախարարը:

Նրա  խոսքով՝ նոր Սահմանադրությունը այլ կերպ, քան հանրաքվեով չի կարող ընդունվել: Նախարարը նշեց, որ վերջնական խոսքը պատկանում է ժողովրդին և ժողովուրդն ազատ ընտրությունների միջոցով կարտահայտի իր կամքը Սահմանադրության նոր տեքստի վերաբերյալ: