Դերասանուհի Մարի Պետրոսյանի ամուսնու խափանման միջոցը փոխվել է։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նրա նկատմամբ կիրառվել է որպես խափանման միջոց վարչական հսկողությունը, գործով նախաքննություն է հայտարարվել եւ գործն արդեն դատարանում է։ Մարի Պետրոսյանի նախկին ամուսինը Գեւորգ Անդրեասյան անունով անձն է։
Բացի սրանից, վարույթով անջատված մաս կա, որտեղ Գևորգ Անդրեասյանը ենթադրյալ տուժող է, նա հաղորդում է ներկայացրել իրավապահներին՝ հայտնելով, թե կինն իրեն ծեծի է ենթարկել։
Նշենք նաեւ, որ Գեւորգ Անդրեասյանը նախկինում եւս դատապարտված է եղել` ապօրինի կերպով ատրճանակ պահելու, նաեւ առանց վարորդական վկայանի մեքենա վարելու համար։
Հիշեցնենք, որ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ֆիզիկական և հոգեկան ներգործություն կատարելու կասկածանքով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ազիզյաններ» սիթքոմից հայտնի Մարի Պետրոսյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացնում է, որ բռնության է ենթարկվել ամուսնու կողմից։
Մարին և արդեն նախկին ամուսինը 3 երեխա ունեն։
Մարի Պետրոսյանի նախկին ամուսինը ազատության մեջ է․ նա հաղորդում է ներկայացրել իրավապահներին՝ հայտնելով, թե կինն իրեն ծեծի է ենթարկել










