ՀԱՊԿ-ը երբեք խոչընդոտ չի հանդիսացել, որ Հայաստանին զենք վաճառեն. ՀՀ 3-րդ նախագահ


ՀԱՊԿ-ը երբեք խոչընդոտ չի հանդիսացել, որ Հայաստանին զենք վաճառեն. ՀՀ 3-րդ նախագահ
Փետրվար 3 18:14 2026

ՀԱՊԿ-ը երբեք խոչընդոտ չի հանդիսացել, որ Հայաստանին զենք վաճառեն, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մենք ՀԱՊԿ-ի անդամ երկրներից էլ ենք սպառազինություններ գնել ու ստացել, մենք Արևմտյան երկրներից էլ ենք սպառազինություն գնել ու ստացել, մենք Չինաստանից ու այլ երկրներից ենք գնել, դա մեզ չի խանգարել»,- ասաց նա։

Սարգսյանն ընդգծեց՝ վատ պարողին է ինչ-որ մի բան խանգարում։

Դիտարկմանը, թե մտավախություն է եղել, որ սպառազինությունը կարող է տեղակայվել ՀՀ սուվերեն տարածքից դուրս՝  նախագահ Սարգսյանն արձագանքեց՝ «Դա գործընթացի չիմացության արդյունք է, որովհետև ցանկացած երկրից, որտեղից զենք ես ձեռք բերում, հավաստիացում տալիս ես, մինչև 2018 թվականը մենք այդ զենքերը չէինք օգտագործո՞ւմ ինքնապաշտպանության համար, չէինք տանո՞ւմ Արցախ»։

Նախագահն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ինչ-որ բաներով արդարանալ, բայց չի ստացվում։