Հները չկառուցած՝ նոր խոստումեր են տալու. «Հրապարակ»


Հները չկառուցած՝ նոր խոստումեր են տալու. «Հրապարակ»
Փետրվար 3 09:46 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ փետրվարի 24-ին, ժամը 12:00-ին Դիլիջանի համայնքապետարանի նիստերի դահլիճում  կկայանա հանրային քննարկում՝ Դիլիջանի նոր թունելի կառուցման աշխատանքների շրջանակում «Բնապահպանական ազդեցության գնահատման» հաշվետվության վերաբերյալ, որը մշակվել է ԱԶԲ-ի պահանջների համաձայն։

Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անցած գրեթե 8 տարում շինարարական ոչ մի մեծ ծրագիր չի իրականացրել, իրենց խոստացած ակադեմիական քաղաքը, մետրոյի Աջափնյակի կայարանը չի կառուցել, Դիլիջանի ավտոմոբիլային թունելը ո՞նց են կառուցելու։