Հիմք են նախապատրաստում, որ Վեհափառի ՍԷԿՏ-ը փակեն և թույլ չտան լքել Հայաստանի տարածքը․ «Հրապարակ»


Հիմք են նախապատրաստում, որ Վեհափառի ՍԷԿՏ-ը փակեն և թույլ չտան լքել Հայաստանի տարածքը․ «Հրապարակ»
Հունվար 31 09:35 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է ամեն ինչ անել՝ խափանելու Եպիսկոպոսաց ժողովը, որը կայանալու է փետրվարին՝ Ավստրիայում։ Նախօրեին Վեհափառի դեմ քրեական վարույթ սկսեցին՝ ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ դատական ակտը չկատարելու մեղադրանքով։

Գործը հորինվել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գեւորգ եպիսկոպոսի ազատման փաստով։ Չնայած փաստաբանները պնդում են, որ թեմի առաջնորդը ոչ թե աշխատանքային պայմանագրով, այլ ուխտով է կապված կաթողիկոսի հետ, եւ այստեղ դատական ատյաններն ու Աշխատանքային օրենսգիրքը կապ չունեն, սակայն իշխանությունների համար դա էական չէ։

Դատական որոշում կա՝ կաթողիկոսին պարտադրող, որ վերականգնի Գեւորգ Սարոյանին թեմի առաջնորդի պաշտոնում։ Այդ որոշումը նա չի կատարել, ուստի հարուցվել է նման վարույթ։

Իշխանական կուլիսներում խոսում են, որ այս վարույթով հիմք են նախապատրաստում, որ Վեհափառի ՍԷԿՏ-ը փակեն եւ թույլ չտան լքել Հայաստանի տարածքը, ինչպես արել են բոլոր ընդդիմադիրների եւ շատ ուրիշների նկատմամբ։ Դրանով կտապալեն Եպիսկոպոսաց ժողովը, որի օրակարգում լինելու է տիրադավ եպիսկոպոսներին թեմական առաջնորդությունից զրկելու հարցը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։