Պարտավոր չեմ ապրել էն խոսքի մեջ, որ արդեն իմը չէ. Էլիզ Մելիքյան


Պարտավոր չեմ ապրել էն խոսքի մեջ, որ արդեն իմը չէ. Էլիզ Մելիքյան
Հունվար 27 23:38 2026

Բլոգեր Էլիզ Մելիքյանը պարզաբանել է, թե ինչու է շարունակում նկարահանվել հեռուստասերիալում:

 
 

«Եկել եմ անկեղծանամ։
Վերջին շրջանում իսկապես ուզում էի կորել ինստագրամից։ Չէի ուզում նկարել, չէի ուզում խոսել, պարզապես դատարկ էի։
Ու մի պահ մտածում էի՝ գուցե ընդհանրապես կանգ առնեմ։
Հետո մարդիկ սկսեցին գրել՝ «Էլիզ, բա չէիր ասում, որ սերիալում չես նկարելու՞»:
Ասել էի։ Ու հիմա նորից սկսել եմ։ Բայց կյանքը մի ուղիղ գիծ չի։
Մարդը փոխվում է, զգացողությունները փոխվում են, ու երբեմն քո «ոչ»-ը մի օր դառնում է «այո»։
Ու ես հասկացա մի բան՝ պարտավոր չեմ ապրել էն խոսքի մեջ, որ արդեն իմը չէ։
Ես ուզում եմ ապրել էն պահի մեջ, որտեղ հիմա եմ։
Գուցե ես դեռ ամեն ինչ չգիտեմ, բայց գիտեմ՝ կեղծ մնալը ավելի ծանր է, քան փոխվելը»,- ինստագրամյան իր էջում գրել է Էլիզ Մելիքյանը: