Դերասանուհի Էլեն Սարգսյանը, ով հանրությանը հայտնի դարձավ «Վերջին ուսուցիչը» և «Անհայտ բաժանորդ»-ը ֆիլմերում, ինչպես նաև «Շիրազի վարդը» հեռուստասերիալում մարմնավորած իր դերերով, ուրախ նորությամբ է կիսվել իր ինստագրամյան էջի Story բաժնում։
Դերասանուհին հրապարակել է տեսագրություն՝ կից գրելով՝ «Our little secret » («Մեր փոքրիկ գաղտնիքը»), որտեղ ակնհայտ երևում է, որ նա սպասում է փոքրիկի։

Տեսանյութը կարճ ժամանակում մեծ արձագանք է ստացել, իսկ Էլենի հետևորդներն ու գործընկերները շտապել են իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել դերասանուհուն։










