Գագիկ Վանոյանը վերընտրվեց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Այս մասին հայտնել է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Գագիկ Վանոյանը առաջադրված միակ թեկնածուն էր։
«Այդքան էլ ուրախ չեմ, որ այլ թեկնածուներ առաջադրված չեն, քանի որ առողջ մրցակցությունը միշտ լավ է: Իմ նախագահության 5 տարիների ընթացքում մարմնամարզությունում եղել են անկախ Հայաստանի լավագույն արդյունքները. շատ սպասված Օլիմպիական արծաթե և բրոնզե մեդալներ, Աշխարհի Առաջնության չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ ու բազմաթիվ այլ մրցանակակիրներ։ Շարունակելու ենք գրանցել հաջողություններ, նվաճել նորանոր բարձունքներ»,- նշել է Վանոյանը։










