«Հունիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում բացահայտվեց «ահաբեկչական խումբ»։ Ազգային ժողովում, այս դահլիճում նստած մարդիկ էլ կային, որ հավատում էին,թե մենք ահաբեկչություն ենք արել, նման տպավորություն էր ստեղծել»,- այս մասին դատարանում ասաց «18 արդարների» գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը։
Սարգսյանը հիշեցրեց, որ առաջին դատական նիստին մեղադրողները չորսն էին, որոնք ևս այդ նույն տպավորությունն ունեին։ Նրա կարծիքով՝ հիմա այլ տպավորություն է
«Էս մարդիկ էլ են իրենց մեջ մտածել, որ մենք ահաբեկիչ ենք, որովհետև քննչական խումբը արագ գործողություններ է արել, մեղադրանքը բոլորին նույնը գրել են, քանի որ ժամանակ չկար հատատեն, գրեն։ ժողովուրդ ժամանակ չի եղել, որ գրեն, որովհետև գրելու բան էլ չկար։Մեղադրանքը ստորագրել են, երևի չեն էլ հասցրել այս ծավալին ծանոթանալ։ Հիմա մեր հրգարժան մեղադրողները, ծավալին ծանոթանալուց հետո, անկեղծ, այսօրվա իրենց ներկայացրածից զգում ես, դեմքի արտահայտությունից էլ, որ իրանք էլ են տեսնում, որ իրականում ոչինչ չկա»
Նրա դիտարկմամբ՝ հասարակության մեջ էլ է թյուր տպավորություն ստեղծվել։
«Ի սկզբանե ասել եմ՝ սա փուչիկ է և պայթելու է, արդեն պայթել է, ես արդեն զգում եմ մեր հանրային մեղադրողների դեմքերից»,- ասաց Սարգսյանը։










