Այսօր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Վագիֆ Խաչատրյանին իրականացվել է վիրահատություն, որն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։
Վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան։
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,– նշել է նա։










