«OK եք, որ մեր էներգետիկ համակարգի, այսինքն լույսի ռուբիլնիկը տանք ադրբեջանցիների՞ն։ Ես OK չեմ։ Երեկ Աժ ամբիոնից խոսել է մի մարդ, որի համար OK էր»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Ըստ նրա, պաշտոնական թղթերում մի քանի անգամ գրվում է ինքնիշխանություն, ինքնիշխանություն, բայց կան բացահայտված փաստեր. «ԱՄՆ տնտեսական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան գնացել է, Ադրբեջանի հետ քննարկել է պետական ադրբեջանական ներդրումները ԱՄն այն մասնավոր ընկերություններում, որոնք զբաղված են լինելու ԹՐԻՓ-ով»։
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարության համաձայն, Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։
«Սակայն երբ մի քանի քայլ ներքևս ես գնում, պարզվում է, որ ամերիկայն տոկոսի իրական տարերի վերաբերյալ այս պահին Ադրեջանի հետ քննարկումներ են գնում»։










