Սուտ ու ապատեղեկատվություն, իհարկե, Տարոն Չախոյանից. «Մեր ձևով» (Տեսանյութ)


Սուտ ու ապատեղեկատվություն, իհարկե, Տարոն Չախոյանից. «Մեր ձևով» (Տեսանյութ)
Հունվար 22 17:08 2026

«Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Տարոն Չախոյանի կողմից տարածված ապատեղեկատվությանը։

«Նարեկ Կարապետյանը ՀԷՑ-ում աշխատելիս իր աշխատավարձը փոխանցել է «Տաշիր Բարեգործական»-ին` տատիկ-պապիկներին ու սոցիալական անապահով այլ շերտերին աջակցելու համար։ Ի դեպ, նույնը կարող է անել ՔՊ-ական իշխանությունը` ինքն իրեն միլիոնավոր պարգևավճարներ բաժանելու փոխարեն։

Եվ, ի դեպ, իշխանությունը ժողովրդին ծառայելու մասին է, բարձր աշխատավարձերի ու միլիարդավոր պարգևավճարների մասին չէ...»,-տեսանյութին կից գրել է նա։