Ֆեյսբուքյան եթերում փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ Նարեկ Սամսոնյանն իր ընտրությամբ տեղափոխվել է «Իզմիլյան» ԲԿ և բժշկի ցուցումով դադարեցրել է հացադուլը։
«Հացադուլի 14-րդ օրն էր, արտաքինից շատ ավելի վատ էր, հյուծված։ Նա ասաց, որ բժշկի հետ խոսել է, որի ժամանակ բժիշկն ասել է իր հիվանդության և հացադուլի ազդեցության բոլոր հետևանքները և ցուցել է անհապաղ հոսպիտալացնել։ Այս ամենը հաշվի առնելով՝ նա դադարեցրել է հացադուլը»,-ասաց նա։










