Տո իրե՞նք են Արտաքին հետախուզությունը, որ ոչ թե Թուրքիայից են սպառնալիք տեսնում, այլ հոգևորականներից․ Մանուկյանը հետախուզության զեկույցը որակեց որպես ազատ ոճի շարադրություն


Տո իրե՞նք են Արտաքին հետախուզությունը, որ ոչ թե Թուրքիայից են սպառնալիք տեսնում, այլ հոգևորականներից․ Մանուկյանը հետախուզության զեկույցը որակեց որպես ազատ ոճի շարադրություն
Հունվար 22 14:02 2026

Ազատ ոճով շարադրությունը ներկայացվում է որպես արտաքին սպառնալիքների զեկույց. ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Արտաքին հետախուզության վերջին զեկույցին և դրանում տեղ գտած հիբրիդային պատերազմի մասին ձևակերպումներին։

«Ակամա հիշում ես «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը, երբ ասում են՝ «տո դո՞ւ ես պետությունը»։ Հիմա ստացվում է՝ «տո իրե՞նք են Արտաքին հետախուզությունը»,– ասաց նա և նշեց, որ որպես արտաքին սպառնալիք զեկույցում ՀՀ-ին 32 տարի բլոկադայի մեջ պահող Թուրքիային անդրադարձ է եղել ընդամենը երեք անգամ, այն էլ՝ ճանապարհների ապաշրջափակման համատեքստում։

«Չնայած Ռուբինյանի սիրուն թիթեռներին, որ իբր այս կամ այն երկրի անձնագիր ունեցողների համար սահմանը կբացվի և այլն, որևէ բան չկա․ սահմանը փակ է։ Ֆիդանի կողմից, բացառությամբ Նիկոլ Փաշինյանին ուղղված վերջին խոսքերի, պարբերաբար հայտարարություններ են հնչեցվում ՀՀ-ի դեմ։ Մի երկիր, որտեղ բոլոր սոցիոլոգիական հարցումներով թշնամի են դիտվում ՀՀ-ն ու հայությունը։ Այս ամբողջ սպառնալիքների համատեքստում զեկույցում Թուրքիա անունը հնչել է երեք անգամ՝ այն էլ ճանապարհների հարցով։ Փոխարենը՝ հոգևոր գործիչներին են դիտարկում որպես սպառնալիք»,– ասաց նա։