Կրթությունը խրախուսելու, կրթության միջոցով Հայաստանն ուժեղացնելու հերթական ծրագրի շահառուները Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-երում սովորող Ջավախքի 7 Արցախի բարձր առաջադիմությամբ ուսանողներն են։
Միայն մեկ տարվա կտրվածքով բարերար եղբայրներն իրականացրել են շուրջ 120 հազար ԱՄՆ դոլարի բարեգործական ծրագիր։
Ջավախքի և Արցախի բարձր առաջադիմությամբ ուսանողները ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ և բարերար Սամվել Կարապետյանի հատկացրած միջոցներից դրամական աջակցություն են ստացել։
Կարապետյանների համոզմամբ, երկրի զարգացման ու հզորացման հիմքը կրթութունն է, իսկ գլխավոր հարստությունը՝ մտավոր ներուժը, ուստի պետք է ջանքերը կենտրոնացնել, որպեսզի այդ հարստությունը իրացվի Հայաստանում, որ մեր մտավոր ներուժը չհեռանա երկրից։










